Կարևոր իրադարձություններ

Երևանյան ամառ 2018. բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում

05 Հունիս, 2018 13:35
Երևանյան ամառ 2018. բնասիրական դիմակահանդես՝ Սիրահարների այգում

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2018» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքի Սիրահարների այգում տեղի է ունեցել «Ես և բնությունը» խորագրով բնասիրական դիմակահանդես: Միջոցառման ծրագիրը բազմաժանր էր և ուղղված երեխաների ժամանցը հնարավորինս ուրախ և օգտակար կազմակերպելուն:

Սիրահարների այգու մի հատվածը տրամադրվել էր պատանի նկարիչ-նկարչուհիներին, ովքեր տեղում ստեղծագործում էին բնության թեմատիկայով: Մեկ այլ հատվածում երեխաների համար կազմակերպվել էր հետաքրքիր շփում տարբեր կենդանիների հետ: Դիմակահանդեսի կանոնների համաձայն՝ երեխաները միջոցառմանը մասնակցել են իրենց սիրելի կենդանիների կերպարանքով:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են նաև բազմատեսակ խաղեր, ինչպես նաև բազմաժանր շոու-ծրագիր:

 

Լրահոս

Դիտել ավելին