Կարևոր իրադարձություններ

Ներկա քաղաքական իրողությունը ֆիքսել ենք կառավարության ծրագրում, որ կարողանանք այդ ելակետից կատարել մեր գործողությունները. Մանե Թանդիլյան

05 Հունիս, 2018 13:30
Ներկա քաղաքական իրողությունը ֆիքսել ենք կառավարության ծրագրում, որ կարողանանք այդ ելակետից կատարել մեր գործողությունները. Մանե Թանդիլյան

Եկել ենք այն եզրահանգման, որ կառավարության ծրագիրը պետք է ունենա բաղադրիչներ, որոնք կարտացոլեն հասարակության իրողությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը:

«Ներկա քաղաքական իրողությունը ֆիքսել ենք ծրագրում, որպեսզի կարողանանք այդ ելակետից կատարել մեր գործողությունները»,- ասաց նախարարը:

Հարցին՝ սոցիալական ոլորտում ի՞նչ փոփոխություններ են նախատեսում, Մանե Թանդիլյանը պատասխանեց․ «Պաշտոնավարման երկու շաբաթների ընթացքում ծանոթացել եմ ոլորտի յուրահատկություններին, խնդիրներին։ Դրանք հիմնականում կախված են սոցիալական աջակցության, սոցիալական արդարության սկզբունքների հետ, երեխաների խնամքի և այլնի հետ: Աշխատանքները, ծրագրերը կան ու արվում են:

Ես կցանկանամ, որ մենք հասկանանք, որ այս նախարարությունը աշխատանքի նախարարություն է, գործազրկությունը և աղքատությունը հաղթահարելու ճանապարհը ևս մեր աշխատանքն է»:

  

 

Լրահոս

Դիտել ավելին