Կարևոր իրադարձություններ

Համացանցում հայտնվել են Հյուսիսային պողոտայից երեխային առևանգելու կադրերը (տեսանյութ)

05 Հունիս, 2018 12:41
Հեղինակ՝ Նիկոլ Փիլոյան
Համացանցում հայտնվել են Հյուսիսային պողոտայից երեխային առևանգելու կադրերը (տեսանյութ)

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր մարմնի ղեկավարին:
Արդեն անցել է գրեթե մեկ ամիս, չեմ կարողանում գտնել իմ փոքրիկ որդուն !

Արդեն անցել է գրեթե մեկ ամիս, բայց մեր ոստիկանությունը, իր անգործության պատճառով, չի կարողանում գտնել իմ փոքրիկ որդուն։ Ինչպե՞ս կարելի է զգալ Հայաստանում ապահով, եթե իրավապահ մարմինները ի վիճակի չեն գտնել 2 տարեկան երեխայի։ Առկա է քրեական գործ, որի շրջանակներում պետք է գտնեն իմ որդուն, բայց իրավապահ մարմինները պարզապես նայում են մատների արանքով՝ միայն ջանասիրաբար պատասխանում են, որ նրանք անում են իրենց աշխատանքը։ Սակայն փաստը մնում է փաստ՝ նրանք չեն կարողանում գտնել 2 տարեկան երեխայի։ Իսկապե՞ս: Դա այնդքան դժվա՞ր է: Իսկ դուք հանցագործներ ինչպե՞ս եք բռնելու: Նոր, ժողովրդավարական ՀՀ-ում, ապրիորի նման բան չպետք է լինի։
Ինչ՞ու ենք մենք պայքարել: Մենք պայքարել ենք իշխանության համար, որը պետք է պաշտպանի իր քաղաքացիների իրավունքները: Իսկ երեխաների իրավունքները պետք է ընդհանրապես լինեն առաջնային: Բայց, չգիտես ինչու, ոստիկանությանը և ԴԱՀԿ-ին ամենևին չի հետաքրքրում, որ գործը վերաբերվում է երեխայի, որն իր մանկահասակ լինելու պատճառով ի վիճակի չի պաշտպանել իր շահերը, և պետությունն է պարտավոր դա անել։ Նրանք խոսում են երեխայի մասին, որպես իր՛ և ոչ մի կերպ չեն ունդունում, որ երեխայի շահը պետք է լինի առաջնային: Այս ամենի փոխարեն՝ քողարկում են իրենց պասիվությունը բյուրոկրատական կանոններով:
Մեր երկրի օրենսդրության մեջ կան շատ մեծ բացեր երեխաների իրավունքների պաշտպանության պարագայում: Փաստացի՝ ԴԱՀԿ-ում ընդհանրապես գոյություն չունի երեխաների հարցով դատական ակտերի կատարման բաժին: Նման գործերով զբաղվում են ալիմենտների բաժնի աշխատակիցները, և երբ խոսում ես երեխայի մասին, նրանք ասում են․ «Դե որ մենք գնում ենք իր բռնագանձման, մենք հասցեն պարտքատիրոջից ենք իմանում»։ Ի՞նչ իր։ Երեխան՝ ի՞ր է։ Հարգելիներս, սա իր չէ, սա անշարժ գույք չէ, սա երեխայի՛ հարց է:
Իրավապահ մարմինները ընդհանրապես անգործունեության են մատնված, պատասխանելով հետևյալը․ «Հետո ի՞նչ, թե երեխային վայր են գցել և նա ստացել է վնասվածքներ: Հոմ այդ մարդը, որը երեխային առևանգել է, միտումնավոր չի արել, հանկարծակի է ստացվել»։ Սա, ի դեպ, ասում է Կենտրոն բաժնի պետը : Եվ դա ամենուր է՝ ոչ մի պետական մարմնին չի հետաքրքրում, որ այդ հարցը վերաբերվում է երեխայի: Եվ չկան իրավասու աշխատողներ, որոնք հասկանում են և ցանկանում են պաշտպանել երեխաներին ՝ կատարելով օրենքը:
Ես, որպես մայր, դիմում եմ խնդրանքով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին, ՀՀ Գլխավոր հարկադիր մարմնի ղեկավարին, որպեսզի ՀՀ օրիենքը ոչ միյան գրված լինի թղթի վրա, այլ ի կատար ածվի: Եվ ՀՀ քաղաքացիները այլևս չառնչվեն այսպիսի ամենաթողության հետ:

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին