Կարևոր իրադարձություններ

ԱԳՆ խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

05 Հունիս, 2018 12:22
ԱԳՆ խոսնակը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպման պայմանավորվածություն այս պահի դրությամբ չկա, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նրա խոսքով՝ հանդիպում ծրագրված չէ նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև:

«Հունիսի 13-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Երևանում, դա կլինի փաստացի առաջին դեմ առ դեմ շփումը համանախագահների և Հայաստանի նոր իշխանությունների, որից հետո արդեն կծրագրվեն հետագա քայլերը», - տեղեկացրեց Տ. Բալայանը:

 

Լրահոս

Դիտել ավելին