Կարևոր իրադարձություններ

Ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով՝ կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր․ Սփյուռքի նախարար

05 Հունիս, 2018 12:12
Ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով՝ կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր․ Սփյուռքի նախարար

ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանն այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց, որ նշանակվել է նախարար, որ Սփյուռքը ճանաչելու իր փորձը, էնտուզիազմը, պատկերացումները բերի ու նորովի, ավելի թարմ կերպով գործունեություն ծավալի նախարարությունում։

«Ես ոչ միայն եկել եմ փոփոխություններ բերելու, այլև պիտի ապահովեի նախարարության բնականոն ընթացքը: Մենք գտնում ենք, որ ծրագրերը, որոնք հաստատվել են բյուջեով, անցել են մրցույթներով, կարող են ունենալ կոռուպցիոն ռիսկեր: Մենք պարտավոր ենք լինել բաց ու թափանցիկ, հաշվետու մեր քաղաքացիների առաջ, իսկ իրողությունը մեզ մտահոգվելու, կասկածելու առիթներ տվեց: Երկու օր առաջ, երբ մեր կասկածները բավականին հիմնավոր էին, ես հանդիպեցի Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հետ, նրան ներկայացրի մեր մտահոգությունները»,-ասաց սփյուռքի նախարարը։

Անդրադառնալով տենդերներին՝ Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իր հանձնարարականով ուսումնասիրվել է այդ ոլորտը, որի հետևանքով պարզվել է, որ առնվազն վերջին 3 տարիներին տենդերները նույն ընկերություններն են շահել: Նախարարը նաև հայտարարեց, որ որոշում են կայացրել ժամանակավորապես հետաձգել Սփյուռքի նախարարության որոշ ծրագրերի իրականացումը, և մի քանի ամիս պետք է, որ հավուր պատշաճի պատրաստվեն այդ ծրագրերին:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին