Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    557
    565

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ԺՊ-ն հավաքել է ճամպրուկները. «Ժողովուրդ»

05 Հունիս, 2018 09:47
ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ԺՊ-ն հավաքել է ճամպրուկները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտի պետի ժա­մանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը հավաքում է իրերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տե­ղեկությունների համաձայն՝ նա լքելու է իր պաշտոնը: 

Հիշեցնենք, որ Կարա­պետյանը ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պարտականությունները սկսել է կա­տարել 2016 թվականի նոյեմբերի 28-ից: Սա այն բանից հետո, երբ ապրիլյան քառօրյա պատերազմի պատճառով ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանն ազատվեց պաշտոնից: Հիմա Կարապետյանը մեկ ու կես տարի բաժնի պետի պարտականություններն էր ներկայացնում:

Նկատենք, որ նրա գործունեության ընթացքում մի շարք մա­տակարարներ ընկել են դատարանի դռները իրենց իրավունքները վերա­կանգնելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին