Կարևոր իրադարձություններ

Կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել. «Ժողովուրդ»

05 Հունիս, 2018 09:23
Կառավարության ծրագիրը ՀՀԿ-ին փակուղի է մտցրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Նիկոլ Փաշինյանի կառավարությանն անուղղակի մեղադրել է գրագողության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բաղդասարյանն ասել է, թե այնտեղ լայնածավալ ծրագրային դրույթների չի հանդիպել, այլ միայն առկա են ոգեւորություններ: Ընդ որում, ծրագրում առկա դրույթների մեծ մասը եղել է նաեւ կառավարության նախորդ ծրագրում:

Մյուս կողմից, սա­կայն, մեր տեղեկություններով՝ մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները եւս խոստովանում են, թե Նիկոլ Փաշինյանը շատ խորամանկ է գործել եւ այլընտրանքի հնարավորություն պարզապես չի թողել, ծրագրում նշված է նա­եւ արտահերթ ընտրությունների անցկացման մասին:

Հիմա ՀՀԿ-ի մասը հակված է այն չընդունելուն, սակայն մյուս թեւն էլ կարծում է, թե պետք է այլընտրանք մտածեն, հավանաբար կառավարության ծրագրին կողմ են քվեար­կելու այն պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել նաեւ Փաշինյանի վարչապետ ընտրվելուն:

Այս պարա­գայում բուն ՀՀԿ-ն կրկին կասի, թե չի խոչընդոտել կառավարության ծրագրի ընդունմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին