Կարևոր իրադարձություններ

Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ Եպիսկոպոսյանին. «Ժամանակ»

05 Հունիս, 2018 09:02
Դավաճան ու կոռումպացված. Փաշինյանը մարզպետի պաշտոնում կնշանակի՞ Հրանտ Եպիսկոպոսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ որպես Սյունիքի կամ Արմավիրի մարզպետի հավանական թեկնածու քննարկվում է ԱԱԾ պետի նախկին առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի թեկնածությունը:

Սյունիքի և Արմավիրի մարզպետների պաշտոնները շարունակում են թափուր մնալ, քանի որ այդ պաշտոններում թեկնածուներ պետք է առաջադրի «Ծառուկյան» դաշինքը:

Քիչ հավանական է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է մարզպետ նշանակել մի մարդու, ում անունն անմիջականորեն է կապված 2008թ. մարտի 1-ի սպանդի կազմակերպման հետ:

Ավելացնենք նաև, որ Եպիսկոպոսյանը հեղինակություն չէր վայելում նաև ԱԱԾ-ում, որտեղ գործից անտեղյակի և խիստ կոռումպացվածի ու դավաճանի համբավ ուներ»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
 

Լրահոս

Դիտել ավելին