Կարևոր իրադարձություններ

Ինչ է Ծառուկյանը Մոսկվայում քննարկել ՌԴ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. «Ժամանակ»

05 Հունիս, 2018 08:49
Ինչ է Ծառուկյանը Մոսկվայում քննարկել ՌԴ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ արդեն երկու օր է՝ Մոսկվայում է գտնվում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ծառուկյանը հանդիպումներ է ունենում Ռուսաստանի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Կարելի է ենթադրել, որ այդ հանդիպումների ժամանակ քննարկվում է Ծառուկյանի եւ նրա ղեկավարած «Ծառուկյան» դաշինք խմբակցության դերակատարումը նոր իշխանության համակարգում:

Գաղտնիք չէ, որ Ռուսաստանը այս պահին որոնումների մեջ է եւ ուզում է հասկանալ, թե որ քաղաքական ուժը կարող է ներկայացնել պրոռուսական վեկտորը իշխանական համակարգում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին