Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ի բնակչուհին սպանել է իր ամուսնուն՝ կատվին ծեծելու համար

05 Հունիս, 2018 00:20
ԱՄՆ-ի բնակչուհին սպանել է իր ամուսնուն՝ կատվին ծեծելու համար

ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալլաս քաղաքի բնակչուհին սպանել է իր ամուսնուն՝ կատվին ծեծի ենթարկելու համար: Այս մասին հայտնում է The Independent-ը:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ 47-ամյա Մերի Հարիսոնը ձերբակալվել է, երբ նրա ամուսինը մահացել է հրազենային վնասվածքից: Սկզբում կինն ուղղակի պատմել է ոստիկաններին, որ ինքը վիճել է իր ամուսնու հետ, քանի որ նա ծեծում էր կատվին: Սակայն արդեն ոստիկանական բաժանմունքում կինը պարզաբանել է, որ հենց ինքն է կրակ բացել տղամարդու վրա:

Հարևանների խոսքով՝ վերջերս կինը հայտարարություններ է փակցրել փողոցներում՝ տեղեկացնելով իր կատվի կորստի մասին, սակայն կենդանին շուտով գտնվել է:

Նշվում է, որ Հարիսոնին սպանության մեղադրանք է ներկայացվել: Կինը կարող է ազատ արձակվել 100 հազար դոլար գրավի դիմաց:

The Independent-ի հաղորդմամբ՝ Տեխասում նման հանցագործության համար մեղավոր ճանաչված մարդիկ կարող են մահապատժի ենթարկվել, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք կինը կդատապարտվի մահապատժի, քանի որ սովորաբար այն կիրառվում է ավելի լուրջ դեպքերում:

 

Լրահոս

Դիտել ավելին