Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն այստեղ կապ չունի. Պուտինը՝ ԱՄՆ ընտրությունների վրա ազդեցության մասին

05 Հունիս, 2018 00:13
Ռուսաստանն այստեղ կապ չունի. Պուտինը՝ ԱՄՆ ընտրությունների վրա ազդեցության մասին

Ռուսաստանի կառավարությունը կապ չունի իրեն վերագրվող՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում միջամտության հետ, ինչպես նաև կապ չունի Եվգենի Պրիգոժինի անձնական գործունեության հետ։ Այս մասին ՌԴ նախագահը հայտարարել է ORF հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ Ավստրիա կատարելիք այցի նախաշեմին։

Ես խնդրում եմ ձեզ տարբերակել Ռուսաստանի Դաշնության Կառավարությունը, ռուսական պետությունը իրավաբանական անձանցից,– ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Պրիգոժինը իրոք աշխատում է գաստրոնոմային ոլորտում, նա ունի ռեստորաններ Սանկտ Պետերբուրգում։ Նա հարց է տվել. իրո՞ք Ավստրիայում կարծում են, որ ռեստորանատերը կարող է ազդել ԱՄՆ կամ եվրոպական որևէ պետության ընտրությունների վրա։

Որքան պետք է ցածր ընկած լինեն Արևմուտքում ԶԼՄ–ներն ու քաղաքականությունը, որ Ռուսաստանում ռեստորանի տերը կարողանա ազդեցություն ունենալ ԱՄՆ ընտրությունների վրա,– նշել է Պուտինը։ Հարցրեք իրեն։ Ռուսաստանն այստեղ կապ չունի։

 

Լրահոս

Դիտել ավելին