Կարևոր իրադարձություններ

Ուսուցչուհուն ձերբակալել են դեռահասի հետ սեռական կապի համար, որին նա կնոջ անատոմիա էր սովորեցնում

05 Հունիս, 2018 00:05
Ուսուցչուհուն ձերբակալել են դեռահասի հետ սեռական կապի համար, որին նա կնոջ անատոմիա էր սովորեցնում

Վիրջինիայից կենսաբանության ուուցչուհի, 34-ամյա Միրանդա Նիկոլ Պաուլին ձերբակալվել է՝ իր դպրոցի աշակերտի հետ սեռական կապ ունենալու համար։ Ենթադրվում է, որ կինը դեռահասի հետ առնվազն չորս անգամ սեռական հարաբերություն է ունեցել,– գրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ առնվազն մեկ անգամ սեռական հարաբերությունը դպրոցի տարածքում է տեղի ունեցել. Հավանաբար ուսուցչուհին չափազանց շատ է տարվել, երբ դեռահասին կնոջ անատոմիա է բացատրել։

Նրա գործով դատական լսումը տեղի է ունենալու հուլիսի 12-ին, սակայն կնոջն արդեն հեռացրել են դպրոցից։

Ուրբաթ օրը նա դուրս է եկել բանտից 50 հազար դոլար գրավի դիմաց։ Նախքան դատը նրան արգելված է շփվել 18 տարին չլրացած անձանց հետ և երևալ դպրոցի տարածում։ Բացի այդ, Միրանդան չպետք է լքի Վիրջինիայի տարածքը։

 

Լրահոս

Դիտել ավելին