Կարևոր իրադարձություններ

Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում կատարված դանակահարությունը բացահայտվել է

04 Հունիս, 2018 23:28
Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում կատարված դանակահարությունը բացահայտվել է

Հունիսի 2-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Փափազյան փողոցի և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում դանակահարություն է կատարվել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել եղբայրներ՝ 1984 թ. ծնված Արթուր Բ.-ին և 1986 թ. ծնված Մնացական Բ.-ին:

Մնացական Բ.-ն հայտնել է, որ նույն օրը, ժամը 22.50-ին, վիճաբանության ժամանակ դանակով հարվածել է մի անծանոթ երիտասարդի, որը դիմել է փախուստի:
Հունիսի 3-ին, ժամը 4.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ «գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 2000 թ. ծնված մի երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքը ստացել է Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում՝ անհայտ անձի կողմից:

Պարզվել է, որ հունիսի 2-ին, ժամը 22.50-ին, նշված խաչմերուկի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիշյալ երիտասարդին և նրա ընկերոջը (2000 թ. ծնված) հարվածել և վնասվածքներ է պատճառել Մնացական Բ.-ն:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է քննություն:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին