Կարևոր իրադարձություններ

Բրիթնի Սփիրսը իր անզգույշ վարքով վախեցրել է երկրպագուներին

04 Հունիս, 2018 23:54
Բրիթնի Սփիրսը իր անզգույշ վարքով վախեցրել է երկրպագուներին

Օրերս 36-ամյա Բրիթնի Սփիրսը լրջորեն անհանգստացրել է իր երկրպագուներին: Երգչուհին վտանգավոր հնարք ցուցադրող տեսանյութ է տեղադրել համացանցում՝ գրում է newsyou.info-ն:

Բրիթնին իր կարծիքով ծիծաղելի կատակ է արել՝ կրկնօրինակելով հայտնի «Գեղեցկուհին» ֆիլմի դրվագը: 3-րդ կամ 4-րդ հարկի բարձրությամբ պատշգամբի բազրիքից միայն ոտքերով կառչած Բրիթնին փորձում է նմանակել Ջուլյա Ռոբերթսին, երբ վերջինս հայտնի ֆիլմում վախեցնում է բարձրությունից սարսափող իր ընկերոջը՝ գոռալով. «Նայիր, ես ոչ մի տեղից չեմ բռնել»: Պատշգամբից կախված Բրիթնին հեշտությամբ պահում է հավասարակշռությունը:

 

Երգչուհու երկրպագուները անհանգստացած արձագանքել են. «Զգույշ, Բրիթնի. մենք քեզ չափազանց շատ ենք սիրում, չենք ուզում կորցնել քեզ», «Խոստացիր, որ այլևս նման բան չես անի»:

 

Լրահոս

Դիտել ավելին