Կարևոր իրադարձություններ

Դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքը կրճատվում է․ Եվրախորհդարան

04 Հունիս, 2018 19:40
Դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքը կրճատվում է․ Եվրախորհդարան

2018-ի առաջին երեք ամսվա ընթացքում Եվրոպայի հետ սահմանն անօրինականորեն հատած ներգաղթյալների թիվը հասել Է 20 հազարի: Այս մասին հայտնել Է Եվրախորհրդարանի՝ տնտեսության եւ ֆինանսների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մարկուս Ֆերբերը՝ ելույթ ունենալով «Արդի միգրացիոն գործընթացների մարտահրավերները» միջազգային խորհրդաժողովի ժամանակ:

«Միգրացիոն հոսքերը կրճատվում են: 2017-ին եղել Է սահմանի 200 հազար ապօրինի հատում, այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում մոտավորապես 20 հազար մարդ Է հատել սահմանը: Հիմնականում մեզ մոտ գալիս են Մաղրիբի երկրների մարդիկ: Այն տվյալները, որոնք մենք այժմ ունենք, բոլոր դեպքերում ավելի պակաս են , քան 2014-2015 թվականներին»,-ասել Է Ֆերբերը:

Նա նաեւ նշել Է, որ դեպի Եվրոպա ձգվող երթուղիներում բազմաթիվ միգրանտներ ու փախստականներ, առաջին հերթին կանայք, ենթարկվում են բռնությունների:

2017 թվականին երեխաների ու կանանց ավելի քան 75 տոկոսը սեռական բռնության զոհ Է դարձել, հայտնել Է Ֆերբերը։

 

Լրահոս

Դիտել ավելին