Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեն պարզում է Երևանում կնոջը կողոպտած անձի ինքնությունը (լուսանկար)

04 Հունիս, 2018 19:33
Քննչական կոմիտեն պարզում է Երևանում կնոջը կողոպտած անձի ինքնությունը (լուսանկար)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում կնոջը կողոպտած անձի ինքնությունը: 

2018թ. մարտի 23-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 20:15-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Եր.Քոչար փողոցում գործող առևտրի կենտրոնի մոտ բնակչուհու ձեռքից բացահայտ հափշտակել է դրամապանակը, որի մեջ եղել են «Բիլայն Սմարտ 3» տեսակի բջջային հեռախոս և այցեքարտ:  Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:

  Նախաքննության ընթացքում ստացվել են դեպքի վայրի մոտակայքում տեղակայված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունները, ենթարկվել զննության:    Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ։

  Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:

 

Լրահոս

Դիտել ավելին