Կարևոր իրադարձություններ

Կորյուն Նահապետյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

04 Հունիս, 2018 19:03
Կորյուն Նահապետյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գնահատմամբ՝  Արցախում տեղի ունեցող իրադարձություններն անհանգստացնող են: «Ես հույս ունեմ, որ կլինի այնպիսի լուծում, որը կբխի Արցախի ժողովրդի անվտանգության շահերից, որը կարծում եմ՝ չափազանց կարևոր է»,- ասաց Նահապետյանը:

Հարցին՝ ինչի՞ արդյունք է Արցախում հասունացած բողոքը, Նահապետյանը պատասխանեց. «Որքանով տեղյակ եմ՝ բողոքն առաջացել է կոնկրետ միջադեպի հետ կապված, և այդ միջադեպի մասով որոշակի արձագանքներ են եղել: Հուսանք, որ իրականում կունենանք այնպիսի կարգավորում, որը որևէ վտանգ չի ստեղծի Արցախի ժողովրդի և պետության անվտանգության համար»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ Արցախում բողոքի դուրս եկած քաղաքացիները պահանջում են ուժային կառույցների հրաժարականը, որքանո՞վ դա կարող է սպառնալ Արցախի անվտանգությանը, Նահապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, որ կարող է ստեղծվել»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ռիսկերը, որ կարող են անվտանգության համար սպառնալիք ստեղծել, պատգամավորը պատասխանեց, որ հիմնական ռիսկն անկայունությունն է, որից օգտվելու հնարավորություն կարող է ունենալ Ադրբեջանը:

Նահապետյանը նաև կարծիք հայտնեց, որ Արցախում ստեղծված իրավիճակին որոշակի գնահատականներ պետք է հնչեն նաև Հայաստանի իշխանությունների կողմից:

 

Լրահոս

Դիտել ավելին