Կարևոր իրադարձություններ

Արցախում նման գործողություններից կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, որից հակառակորդը կարող է օգտվել․ Կորյուն Նահապետյան

04 Հունիս, 2018 17:58
Արցախում նման գործողություններից կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, որից հակառակորդը կարող է օգտվել․ Կորյուն Նահապետյան

Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող երևույթները անհանգստացնող են, որոշ գնահատականներ այստեղից պետք է հնչեն: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

«Հուսանք, որ կլինի այնպիսի կարգավորում, որը կբխի Արցախի ժողովրդի, անվտանգության շահերից, ինչը չափազանց կարևոր է բոլորիս համար։ Արցախում նման գործողություններից կարող է անկայուն իրավիճակ ստեղծվել, որից հակառակորդը կարող է օգտվել»,- ասաց նա։

Հարցին՝ թավշյա հեղափոխության սցենարը Արցախում կարո՞ղ է լինել, Կորյուն Նահապետյանն ասաց. «Որևէ բան բացառել պետք չէ, որովհետև վերջին ժամանակահատվածում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ամեն տեսակի զարգացումներ կարող են տեղի ունենալ ոչ միայն Հայաստանում, այլև ցանկացած տարածաշրջանում: Անվտանգությունը և ժողովրդավարությունը չպետք է դրվեն հակադրության մեջ»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին