Կարևոր իրադարձություններ

Էրդողանի պատճառով թուրք միլիոնատերերը լքում են Թուրքիան․ NYT

04 Հունիս, 2018 17:50
Էրդողանի պատճառով թուրք միլիոնատերերը լքում են Թուրքիան․ NYT

Ամերիկյան «New York Times» պարբերականը Թուրքիայի մասին հոդված է հրապարակել՝ «Տնտեսական դժվարությունները և Էրդողանի բռնաճնշումների քաղաքականությունը» վերնագրով։ Հոդվածի հեղինկաը նշում է, որ այժմ Թուրքիայի տնտեսական վիճակը ծանր է, այդ իսկ պատճառով հարուստ մարդիկ իրենց միջոցներն աշխատում են դուրս հանել երկրից:

«2017թ. Թուրքիայում ապրող միլիոնատերերի 12 տոկոսը գնացել են այլ երկրներ։  Այս իրավիճակն ապացուցում է, թե որքան ծանր վիճակում է Թուրքիայի տնտեսությունը։ 2018-ի տարեսկզբից թուրքերը շարունակեցին իրենց լիրաները փոխել դոլարով և եվրոյով։ Այդ փողերը դուրս եկան երկրի սահմաններից։ Թուրքիայի միլիոնատերերը  երկրից հեռացան, ինչպես Էրդողանի բռնաճնշման քաղաքականության, այնպես էլ տնտեսական դժվարությունների պատճառով»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասվում է հոդվածում։

 

Լրահոս

Դիտել ավելին