Կարևոր իրադարձություններ

Տուգանքների չափերը կնվազեն․ Վալերիյ Օսիպյան

04 Հունիս, 2018 17:13
Տուգանքների չափերը կնվազեն․ Վալերիյ Օսիպյան

Արագաչափերի արձանագրած խախտումների տուգանքները կնվազեն: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։

«Այդ մասին մենք ունենք առաջարկություններ, ներկայացնելու ենք կառավարությանը: Ուսումնասիրել ենք հարևան և մյուս երկրների պրակտիկան: Տուգանքների չափերի նվազում է լինելու»,- ասաց նա։

Օսիպյանի խոսքով՝ հանրությանն ավելի շատ մտահոգում է տեսանկարահանող սարքերի արձանագրած խախտումները, սակայն դա չի նշանակում, որ արագաչափերին անդրադարձ չի լինելու:

 

 

Լրահոս

Դիտել ավելին