Կարևոր իրադարձություններ

Իսրայելի իշխանությունները հայտնել են Ցեղասպանության մասին օրինագծի հետաձգման պատճառը

04 Հունիս, 2018 17:05
Իսրայելի իշխանությունները հայտնել են Ցեղասպանության մասին օրինագծի հետաձգման պատճառը

Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկումը տեղի կունենա Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական արտահերթ ընտրություններից հետո:

Ավելի վաղ արված պաշտոնական հայտարարության համաձայն՝ Քնեսեթի լիագումար նիստի օրակարգից հանված օրինագծի հետաձգման պատճառն Իսրայելի իշխանությունների մտավախությունն է, թե օրինագծի հնարավոր քննարկումով կարող են Էրդողանին լրացուցիչ առավելություն ապահովել առաջիկա ընտրություններում:

«Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ընդունել է Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումը հետաձգելու մասին արտգործնախարարության առաջարկը՝ նկատի ունենալով, որ խորհրդարանում նման քննարկում կազմակերպելը, իսկապես, կարող է լրացուցիչ առավելություն տալ Էրդողանին Թուրքիայում սպասվող ընտրություններում»,- ասված է պաշտոնական հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Իսրայելի խորհրդարանը որոշում էր կայացրել մայիսի 30-ի լիագումար նիստում քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Սակայն ավելի ուշ Քնեսեթի խոսնակը խորհրդարանի լիագումար նիստի օրակարգից հանել էր ցեղասպանության մասին օրինագծի քննարկումը:

 

Լրահոս

Դիտել ավելին