Կարևոր իրադարձություններ

Շպիոնաժը վերանալո՞ւ է․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԱԾ տնօրենին

04 Հունիս, 2018 16:50
Շպիոնաժը վերանալո՞ւ է․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԱԾ տնօրենին

ԱԱԾ-ն տարիներ շարունակ լսել է պատգամավորների հեռախոսազրույցները, նույնիսկ կենցաղային զրույցները, որի համար իրավական հիմք չի եղել: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Պաշտպանության և անվտանգության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Քաղաքական զրույցներից սկսած՝ ընդհուպ կենցաղային-անձնական զրույցները մեր ընտանիքի անդամների միջև, գաղտնալսվել են: Հետո ինչ-որ կերպ այդ զրույցները ինչ-որ տեղ արտացոլվել են: Հիմա ես ուզում եմ, որ որպես այդ կառույցի ղեկավար՝ Դուք ասեք՝ այդ ավանդույթը՝ շպիոնաժը, վերանալո՞ւ է, թե՞ ոչ»,- ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:

«Միայն կարող եմ Ձեզ հավաստիացնել, որ ԱԱԾ-ն գործելու է բացառապես օրենքի շրջանակներում և գաղտնալսումները, գաղտնաձայնագրառումներն իրականացվելու են բացառապես դատարանի որոշման հիման վրա: Այլ կերպ պարզապես հնարավոր չի լինի, ես դա ձեզ հավաստիացնում եմ՝ որպես ԱԱԾ տնօրեն»,- պատասխանեց Արթուր Վանեցյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին