Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    557
    565

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ»-ը կդառնա «Գազպրոմ Արմենիա»-ի լիարժեք սեփականատերը՝ 100 տոկոս բաժնեմասով

04 Հունիս, 2018 16:42
«Գազպրոմ»-ը կդառնա «Գազպրոմ Արմենիա»-ի լիարժեք սեփականատերը՝ 100 տոկոս բաժնեմասով

Ռուսական «Գազպրոմ» էներգետիկ ընկերության տնօրենների խորհուրդը համաձայնեցրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 5,248 միլիոն լրացուցիչ սովորական բաժնետոմսերի ձեռքբերումը 26,381 միլիարդ դրամով (3,4 մլրդ ռուբլի), գրում է vestifinance.ru-ն՝ վկայակոչելով ընկերությանը:

ՌԴ կառավարության կողմից հավանության է արժանացել «ԱրմՌոսգազպրոմ» (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») ընկերության աշխատանքի և բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանների մասին ռուս-հայկական համաձայնագրում փոփոխությունները, որոնց համաձայն՝ «ԱրմՌոսգազպրոմ»-ի կանոնադրական կապիտալում «Գազպրոմ»-ի մասնաբաժինը 80 տոկոսից հասցվել է 100 տոկոսի:

Նշենք, որ «Գազպրոմ»-ը «Գազպրոմ Արմենիա»-ի միակ բաժնետերն է: Հայաստանի գազատրանսպորտային համակարգի կազմում հաշվվում է 1682,2 կիլոմետր երկարությամբ գազատար:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին