Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանական անդրադարձը Արցախի ցույցերին»

04 Հունիս, 2018 16:11
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Ադրբեջանական անդրադարձը Արցախի ցույցերին»

Ի տարբերություն Հայաստանում տեղի ունեցող ցույցերին և դրան հաջորդող իրադարձություններն, Արցախում տեղի ունեցող իրավիճակի մասին ադրբեջանական կողմը ավելի զուսպ կարծիքներ է հայտնում, ավելի շատ միայն պաշտոնական։

Իսկ մամուլից դուրս քաղաքացիների շրջանում գնալով ավելանում է անհանգստությունը Հայաստանի և առաջնագծի հետ կապված։ Որքան էլ փորձ կատարվի ներկայացնել այն ամենը ինչ ձեռք է տալիս թշնամու երկրի ղեկավարությանը միևնույնն է ժողովրդի մի հատվածը լուրջ անհանգստանում է Հայաստանում կատարվող քայլերից։

 Քանի որ տարիներ շարունակ նրանց տեղեկացրել են, թե միշտ հայկական կողմ է սադրիչ գործողություններ կատարում և հարձակվում իրենց դիրքերի վրա ու սպանում իրենց զինվորներին, ժողովուրդը սկսում է մտածել, որ Արցախում տեղի ունեցող շարժումը նույնպես կարող է վտանգ ներկայացնել իրենց համար, իշխանությունը կարող է ցույցերը ցրելու համար սահմանին սադրել, իսկ ժողովուրդը հրապարակից տեղափոխվի առաջնագիծ։ Թերևս սա է պատճառը , որ Ադրբեջանը Արցախի հարցում շատ զուսպ և կարճ տեղեկություններ է տալիս, որպեսզի ավելի չմեծացնի վախի մթնոլորտը սեփական ժողովրդի շրջանում։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին