Կարևոր իրադարձություններ

Մարտի 1-ի գործով իրականացվելու է քննություն․ ԱԱԾ տնօրեն

04 Հունիս, 2018 16:03
Մարտի 1-ի գործով իրականացվելու է քննություն․ ԱԱԾ տնօրեն

Մարտի 1-ի գործով իրականացվելու է քննություն, դա մեր գերատեսչությունը չի իրականացնելու, և ներկայումս ընթանում է քննություն: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Դիտարկմանը՝ ԱԱԾ-ն դերակատարում է ունեցել մարտի 1-ի դեպքերի ժամանակ, Վանեցյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե ԱԱԾ-ն այդ իրադարձություններում դեր ունեցել է, թե ոչ, քանի որ այդ ժամանակ ես դեռ աշխատանքի էլ չէի ընդունվել:

Կլինի մարտի 1-ի հետ կապված առանձին քննություն, թե կլինի հանձնաժողով, ֆորմատը չեմ կարող ասել, այդ ֆորմատում ինչ եզրահանգման կգան, մենք դրանով կառաջնորդվենք»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին