Կարևոր իրադարձություններ

Մենակ մի բան ենք պահանջում՝ հավասարություն․ Ստեփանակերտում բողոքի ցույցերը շարունակվում են

04 Հունիս, 2018 15:55
Մենակ մի բան ենք պահանջում՝ հավասարություն․ Ստեփանակերտում բողոքի ցույցերը շարունակվում են

Ստեփանակերտում արդեն շարունակվում են բողոքի ակցիաները։ Ցուցարարները պահաջում են  Արցախի ուժային կառույցների ղեկավարների՝  հատուկջոկատայինների ղեկավար Աշոտ Գրիգորյանի եւ ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի հրաժարականը։

Արցախի Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը:

«Մենք հոգնել ենք էս կյանքից, էս ապրելակերպից, մենակ մի բան ենք պահանջում՝ հավասարություն, որ ոչ մեկ չասի՝ էս մեկի տղեն ա, էն մեկի տղեն ա, ինքը կարա հոծ գիծ անցնի։ Ես եմ օրենք խախտել՝ ես պետք է պատժվեմ, մենք սոցիալականից չենք բողոքում։ Սաղ ոստիկանները մեր ախպերներն են, մենք իրանց հետ խնդիր չունենք, բայց ղեկավար պետք է նստի այն մարդը, որը պետք է ծառայի ժողովրդին», - «Ազատության» հետ զրույցում ասել է ցուցարարներից մեկը։

Հիշեցնենք՝ անցած երեք օրերին ցուցարարները փակում էին Ստեփանակերտի կենտրոնական՝ Ազատամարտիկների փողոցը, պահանջելով ԼՂ ուժային կառույցների՝ բացի Պաշտպանության բանակից, ղեկավարների հրաժարականը։ Բողոքի ակցիաները հաջորդել են քաղաքացիների և ԱԱԾ աշխատակիցների միջև հունիսի 1-ին տեղի ունեցած ծեծկռտուքին: 

 

Լրահոս

Դիտել ավելին