Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

«Նիկոլ Փաշինյանը հստակ քայլով և կոչով էր Վրաստանում, հատկապես՝ Ջավախքում»

04 Հունիս, 2018 15:47
Հեղինակ՝ Աշոտ Ծոռմուտյան
«Նիկոլ Փաշինյանը հստակ քայլով և կոչով էր Վրաստանում, հատկապես՝ Ջավախքում»

Կասկածից վեր է, որ տարածաշրջանում հայ-վրացական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն։ Կրաելի է հսկայական վերլուծութուններ և հետևություններ անել, ներկայացնել, բայց ճիշտ կլիներ հստակ առանձնացնել հետևյալը․
-Ի տարբերություն նախորդ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի թիմը, իր ղեկավարությամբ հիմնովին նոր դեմք էր վրացական կողմի համար։ Մարդիկ իրար չէին ճանաչում, բայց երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամությունը հող հանդիսացավ մարդկային փոխհարաբերությունների ամենաբարձր դրսևորումների․ այդ հարաբերություններում հստակ արտացոլվեց "եղբայրական" քաղաքական տերմինի իրողությունը։


- Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ միայն փաստաթղթեր ստորագերլը բավարար չէ, այլ պետք է իրար աչքերի մեջ նայել ու եղբայրական ջերմություն և վստահություն սերմանել այդ փաստաթղտերին։ Սա դրանց կյանքի կոչման լավագույն մեթոդներից մեկն է։
-Դարավոր բարիդրացիական հարաբերությունները պետք է վեր լինեն գեոպոլիտիկ զարգացումներից։


-Այցը իրոք պատմական էր, քանի որ ողջ հայ ժողովրդի բարձր վստահությունը վայելող վարչապետը իր պատմական քայլը արեց դեպի Ջավախք։ Բոլոր նախորդ իշխանությունները, ըստ էության ռիսկ չէին անում այցելել Ջավախք, տեղում հանդիպել տարածաշրջանի իրենց հայրենակիցների հետ, երևիթե մտածելով, որ դրանով կվատթարացնեն հայ-վրացական հարաբերությունները։ Սակայն Նիկոլ Փաշինյանը լիովին նոր օրակարգ բերեց հայ-վրացական հարաբերություններում։ Քանդելով բոլոր կարծրատիպերը նա քայլ արեց դեպի Ջավախք, ապացուցեց, որ դա ոչ թե կվնասի, այլ ընդհակառակը, կբարձրացնի հայ-վրացական հարաբերությունների մակարդակը և, այո, հենց Ջավախքն է երկու ժողովուրդների հարաբերությունների եղբայրական ու բարիդրացիական ամուր հենարանը։ Եվ ՀՀ վարչապետը շատ ճիշտ ընտրված գաղափարով և կոչով հանդես եկավ Ջավախքում․


"Վրաստան պետությունը և վրաց ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանի և հայ ժողովրդի գործողություններում չկա որևէ դավադրություն և սպառնալիք ընդդեմ Վրաստանի և վրաց ժողովրդի ու Հայաստանի Հանրապետությունն և հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստան պետության և վրաց ժողովրդի գործողություններում չկա որևէ դավադրություն և սադրանք ՀՀ-ի և հայ ժողովրդի դեմ"։


Սա հայ-վրացական բարեկամության համար ունի այն նույն նշանակությունը, ինչ տառաճանաչությունը, տարրական դպրոցը կրթության ու գիտության հարցում։

 

Հ․գ․ Հայ-վրացական հարաբերությունները հստակ վերաարժևորվեց երկու ժողովուրդների գիտակցության մեջ։ Այդ օրերին ողջ Վրաստանի օդը բռնկված էր Նիկոլ Փաշինյանով։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին