Կարևոր իրադարձություններ

«ՀՀ-ում առկա նոր իրողությունները հնարավորություն են ընձեռում նոր որակ հաղորդել Իսրայելի հետ հարաբերություններին»

04 Հունիս, 2018 15:40
Հեղինակ՝ Արմեն Պետրոսյան
«ՀՀ-ում առկա նոր իրողությունները հնարավորություն են ընձեռում նոր որակ հաղորդել Իսրայելի հետ հարաբերություններին»

Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն, և այն տեղի է ունեցել ժողովրդական շարժման միջոցով: ՀՀ նոր իշխանությունը վայելում է հասարակական լայն աջակցություն, ինչն ընձեռում է առավել ինքնավստահ և անկախ գործելու հնարավորություն:

 

Անցած ավելի քան 2 տասնամյակների ընթացքում մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ իրողությունների ազդեցությամբ ձևավորվել էր արտաքին հարաբերությունների մի համակարգ, որում Հայաստանը համեմատաբար զգուշավոր քաղաքականություն էր վարում մի շարք երկրների հետ հարաբերություններում:

 

Այժմ ստեղծվել են օբյեկտիվ հնարավորություններ՝ եղած լավ որակի համագործակցությունն ավելի խորացնելու, ոչ միանշանակ դիտարկվող հարաբերությունները հնարավորինս բալանսավորելու համար. ընդ որում, նշվածը վերաբերում է նաև հարևան պետությունների հետ հարաբերություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին