Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

Ոստիկաններն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը. Օսիպյանը՝ Մասիսի քաղաքապետին և փոխքաղաքապետին ազատ արձակելու մասին

04 Հունիս, 2018 14:30
Ոստիկաններն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը. Օսիպյանը՝ Մասիսի քաղաքապետին և փոխքաղաքապետին ազատ արձակելու մասին

Այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ Մասիսի քաղաքապտ Դավիթ Համբարձումյանին եւ նրա տեղակալին չկալանավորելու որոշմանը՝ նշելով, որ ոստիկանությունն ու քննչական մարմիններն արեցին իրենց գործը։

Հարցին՝ չունե՞ք տեսանյութեր, որոնք կապացուցեն, որ հենց նրանք են կատարել այդ բռնությունները, Վ․ Օսիպյանը պատասխանեց. «Գիտեք, թե Հայաստանում որ մարմիններն են իրականացնում արդարադատությունը: Դատարանն այդպես որոեց, ես կխնդրեմ այդ հարցերը տաք այդ մարմիններին, հարցը ուղղեք դատարաններին: Դե երեւի բավարար տեսանյութեր եղել է, որ քննչական մարմնի հետ համատեղ նման որոշում է կայացվել»։

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը ու փոխքաղաքապետը։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Դավիթ Համբարձումյանն ու փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը հունիսի 2-ին ազատ արձակվեցին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին