Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480,5
    483,5

  • EUR

    557
    565

  • RUB

    7,5
    7,75

Կարևոր իրադարձություններ

Այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր․ ոստիկանապետ

04 Հունիս, 2018 14:08
Այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր․ ոստիկանապետ

Այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն տարրեր: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Նախկինում եղել են ստորաբաժանումներ, որոնք կապ են ունեցել կոռուպցիայի հետ, բայց, որ ասեմ ոստիկանությունում տարածված է եղել նման երևույթ, դա էլ ճիշտ չի լինի: Դրանք հիմնականում այն ստորաբաժանումներն են, որոնք առնչվում են քաղաքացիների հետ, հիմնականում ՃՈ-ն է»,- ասաց Օսիպյանը:

Հարցին՝ ե՞րբ կլինեն ոստիկանության չարաշահումների մասին բացահայտումները, որոնք կատարվել են նախկին իշխանության օրոք, ոստիկանապետը պատասխանեց, որ չի կարող ասել․ «Նախկինում ՃՈ-ն չի եղել իմ ենթակայության տակ, բայց չբացառենք, որ եղել է կոռուպցիա»:

Հարցին՝ կոռուպցիոն դեպքերն անհատակա՞ն են, թե սխեմաներ կան, Օսիպյանը պատասխանեց, որ իրենք տիրապետում են իրավիճակին և ունեն որոշակի դրվագներ, որոնց բացահայտումը դեռևս ընթացքի մեջ է:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին