Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանի Ազգային հերոս Ալեքսանդր Կարելինը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին (տեսանյութ)

04 Հունիս, 2018 13:26
Ռուսաստանի Ազգային հերոս Ալեքսանդր Կարելինը՝ Ռուբեն Թաթուլյանի մասին (տեսանյութ)

Ռուսաստանաբնակ հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը հյուրընկալվել է MATCH TV-ի սպորտային հաղորդումներից մեկին: Հաղորդման ժամանակ Թաթուլյանն ու ՌԴ Ազգային հերոս Ալեքսանդր Կարելինը խոսել են Սոչիի Ալեքսանդր Կարելինի անվան մարզական համալիրի մասին, որը քաղաքին է նվիրել հենց Ռուբեն Թաթուլյանը:

Կարելինը մեծապես կարևորել է Թաթուլյանի ներդրումը Ռուսաստանում սպորտի զարգացման մեջ: «Այդ հայորդին ինձ մոտեցավ մարզական համալիրը վերանորոգելու առաջարկով, և դա անչափ զարմանալի էր 90-ականներին՝ կապիտալի վերաբաշխման այդ դաժան տարիներին: Ռուբեն Ալբերտովիչը այդ հեղհեղուկ տարիներին անչափ ռիսկային քայլի գնաց՝ նա վարկ էր վերցրել այդ համալիրը կառուցելու նպատակով: Վստահ եմ՝ քչերը կգնային նման քայլի»:

«Ես ապշած էի այն պայմաններից, որում մարզվում էին օլիմպիական չեմպիոնները. նրանցից շատերը. ի դեպ. իմ ընկերներն են, չէ՞ որ բոլոր մարզիկները մեկ մեծ ընտանիքի անդամ են: Ես նրանց աջակցելու մեծագույն ցանկություն ունեի և իրագործեցի այն»,-իր հերթին ասել է Թաթուլյանը։

 
 

Լրահոս

Դիտել ավելին