Կարևոր իրադարձություններ

Մահացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան Գեորգի Ամիրաղյանը

04 Հունիս, 2018 13:00
Մահացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան Գեորգի Ամիրաղյանը

Կյանքից հեռացել է Երևանի Կամերային թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր դերասան Գեորգի Ամիրաղյանը:

Ծնվել է 1957թ. դեկտեմբերի 23-ին, Երևանում:

1979-82թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիային կից դերասանական բաժնում` Դմտրի Կեսայանցի արվեստանոցում:

1980թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը:

1982թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` «Կաբարե», «Կառավարական համերգ», «Պարոնայք…», «Միսս Դժոխք» և այլն:

1985թ-ից Հայաստանի թատերական գործիչների միության անդամ է:

1993-96թթ աշխատել է Մոսկվայում` «Կաբառե, բոլոր աստղերը» հաղորդման շրջանակներում` որպես հաղորդավար: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում` «Ժամկետը 7 օր», «Արմենիկում ուպսա», «Երեք երեկո» և այլն:

2007թ. պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով:

2008թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: 

 

Լրահոս

Դիտել ավելին