Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

04 Հունիս, 2018 12:22
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունիսի 4-5-ը, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, շրջանների զգալի մասում, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 4-6-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 7-9-ը նույնքան կնվազի, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունիսի 4-ին, 5-ին, 7-9-ը՝ կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ, հունիսի 6-ին անձրևի հավանականությունը փոքր է:

 

Լրահոս

Դիտել ավելին