Կարևոր իրադարձություններ

Դուք ասում եք՝ թողեք վատ մեքենայով փոխադրում անեմ. Դավիթ Մելքոնյանը` ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին

04 Հունիս, 2018 11:23
Դուք ասում եք՝ թողեք վատ մեքենայով փոխադրում անեմ. Դավիթ Մելքոնյանը` ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներին

ՏԿՏՏ նախարարության տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը զրուցել է Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների մի խումբ ներկայացուցիչների, ովքեր այսօր առավոտյան բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց: Բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհության պատճառը հունիսի 1-ից դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների արգելքն է։ Նրանք նաև պահանջում են վերադառնալ լիցենզավորման համակարգին, ինչպես նախկինում էր: 

«Եկեք գնանք կանոնավոր ուղևորափոխադրումների մրցույթին մասնակցեք, քշեք, ի՞նչ եք ուզում: Դուք ասում եք՝ թողեք վատ մեքենայով փոխադրում անեմ: Լա՞վն է մեքենան, բերեք մրցույթին մասնակցի»,- բողոքողներին ասաց Դավիթ Մելքոնյանը։

Դրան ի պատասխան ուղևորափոխադրողներից մեկը նշեց, որ մրցույթում տենդեր շահած շատ մարդիկ իր հին ավտոմասերն են վերցնում, տանում են իրենց մեքենային են դնում: Մյուսներն են հավելեցին, որ թե բոլորն էլ գիտեն՝ գումար են տալիս մրցույթում հաղթելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին