Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Գործարկվել է պայթուցիկ սարք. Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի մանրամասները

04 Հունիս, 2018 10:55
Գործարկվել է պայթուցիկ սարք. Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի մանրամասները

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Վարդենիսում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ։

2018 թվականի հունիսի 3-ին՝ ժամը 05:05-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի Բանավան խանութի մոտ պայթյուն է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ վնասվել են Վարդենիս քաղաքի Ա. Սեսմանուկյան փողոցի 13-րդ շենքի 1-ին հարկում գտնվող խանութ-սրահների ապակիները, ինչպես նաեւ հիշյալ շենքի մի շարք բնակարանների ապակիներ: Պայթյունի օջախը գտնվել է նշված խանութ-սրահների դիմային հատվածում: Նախնական տվյալներով՝ գործարկվել է պայթուցիկ նյութ։ Դեպքի վայրի զննությամբ վերցվել են մի շարք նմուշներ:

Փաստի առթիվ 2018 թվականի հունիսի 3-ին Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, կատարվում է նախաքննություն:

Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություններ են տրվել ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցներին: Կատարվել է տեսաձայնագրության զննություն, հարցաքննվել մի շարք անձինք։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին