Կարևոր իրադարձություններ

Մելանյա Թրամփն ամուսնուն չի ուղեկցի Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը

04 Հունիս, 2018 10:47
Մելանյա Թրամփն ամուսնուն չի ուղեկցի Կիմ Չեն Ընի հետ հանդիպմանը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը չի մասնակցի Քվեբեկում կայանալիք G7 գագաթնաժողովին, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ամուսնու՝ Դոնալդ Թրամփի հետ կայանալիք հանդիպմանը։ Այս մասին հայտնում է The Guardian-ը՝ Սպիտակ տան մամուլի ծառայությանը հղումով։

Աղբյուրը հիշեցնում է, ոև Մելանյան մայիսի 10-ից առ այսօր հանրությանը չի ներկայացել, քանի որ երիկամի բարորակ նորագոյացության վիրահատություն է տարել։

Նա միայն մայիսի 19-ին է վերադարձել Սպիտակ տուն:


 

Լրահոս

Դիտել ավելին