Կարևոր իրադարձություններ

Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

04 Հունիս, 2018 10:35
Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում

Թբիլիսիի մետրոպոլիտենի գնացքավարները գործադուլ են սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում: Այս մասին հայտնում է Интерфакс գործակալությունը:

«Մեզնից ոչ մեկ չի կարողանա ստանձնել ուղևորների փոխադրման անվտանգության համար պատասխանատվությունը»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից Ռատի Կապանաձեն, որը գործընկերների հետ միասին ակցիա է անցկացնում աշխատանքից ազատ ժամանակ, քանի որ Թբիլիսիի քաղաքային դատարանն արգելել է իրենց գործադուլ անցկացնել աշխատանքային ժամերին:

Նրա խոսքով՝ չնայած դատարանն անօրինական և հակասահմանադրական որոշում է կայացրել, մեքենավարները ենթարկվում են այդ որոշմանը և գործադուլ կանցկացնեն ոչ աշխատանքային ժամերին, այսինքն՝ երբ նրանք փաստացիորեն պետք է հանգստանան:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին