Կարևոր իրադարձություններ

Փրկարարները սանհանգույցի հատակին հայտնաբերել են բնակչի դին

04 Հունիս, 2018 10:06
Փրկարարները սանհանգույցի հատակին հայտնաբերել են բնակչի դին

Հունիսի 3-ին, ժամը 21:13-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 1 հանրակացարանի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և սանհանգույցի հատակին հայտնաբերել Լ. Խ.-ի դին (ծնված 1945 թ.): 

 

 

Լրահոս

Դիտել ավելին