Կարևոր իրադարձություններ

Ղրղըզստանում մահացել է «Միսիս աշխարհ 2018» մրցույթի հաղթողը

03 Հունիս, 2018 23:40
Ղրղըզստանում մահացել է «Միսիս աշխարհ 2018» մրցույթի հաղթողը

Ղրղըզստանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացել է Miss Universe Beauty 2018 («Միսս տիեզերական գեղեցկուհի») գեղեցկության մրցույթի հաղթող և «Միսիս աշխարհ 2018» տիտղոսի դափնեկիր Սանիա Շակիրովան:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, ողբերգության մասին հայտնել է հեռուստահաղորդավարուհի Ասոլ Մոլդոկմատովան:

«Նա հոգատար և արտասովոր մարդ էր», - իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավարուհին: Նրա խոսքով՝ գեղեցկուհին երեք երեխա ուներ:

Ոստիկանությունից հայտնել են, որ մահացու ելքով ավտովթարը տեղի է ունեցել Չոք-Թալ գյուղի մոտ: Նախնական վարկածով՝ տաքսու վարորդը, որում գտնվել է գեղեցկուհին, կորցրել է մեքենայի կառավարումը և բախվել արգելապատնեշին: Շակիրովան տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորի և վարորդի կյանքի համար պայքարում են բժիշկները:

 

Լրահոս

Դիտել ավելին