Կարևոր իրադարձություններ

Պուտինի հետ «ուղիղ կապին» ընդառաջ ավելի քան 820 000 զանգ է ստացվել

03 Հունիս, 2018 22:26
Պուտինի հետ «ուղիղ կապին» ընդառաջ ավելի քան 820 000 զանգ է ստացվել

Ավելի քան 820 000 զանգ և հաղորդագրություն է ստացվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ավանդական «ուղիղ կապին» ընդառաջ, որը կայանալու է հունիսի 7-ին: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Կիրակի 18:00-ի տվյալներով՝ արդեն 472 251 զանգ է ստացվել, ինչպես նաև 205 944 SMS և 18 843 MMS հաղորդագրություն: Բացի այդ, 3931 հաղորդագրություն է ուղարկվել տեսանյութի տեսքով հատուկ հավելվածի միջոցով:

Կազմակերպիչների խոսքով՝ սոցցանցերից տեքստային տարբերակով 21 292 հաղորդագրություն է ստացվել, տեսանյութի տեսքով՝ 620:

«Ուղիղ կապ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ» խորագրով ամենամյա հատուկ ծրագիրը կսկսվի Մոսկվայի ժամանակով կեսօրին: Ռուսաստանցիների հետ շփման ժամանակ երկրի ղեկավարը կպատասխանի նրանց հետաքրքրող հարցերին:

 

Լրահոս

Դիտել ավելին