Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի ափերին 9 ներգաղթյալ է խեղդվել

03 Հունիս, 2018 22:40
Թուրքիայի ափերին 9 ներգաղթյալ է խեղդվել

Թուրքիայի Անթալիա նահանգի ափերին ներգաղթյալների տեղափոխող մոտորանավ է խորտակվել: Корреспондент-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով 9 մարդ մահացել է:

Թուրքիայի Առափնյա ծառայության տվյալներով՝ ներգաղթյալների նավը խորտակվել է այս գիշեր՝ գտնվելով Կեկովա կղզուց 4 կմ հեռավորությամբ:

Դեպքի վայր է ուղարկվել փրկարարական մոտորանավ, ինքնաթիռ և առափնյա ծառայության ուղղաթիռ: 9 մարդու մարմին է հայտնաբերվել՝ երկու տղամարդու, կնոջ և 6 երեխայի:

Ինչպես հայտնել են փրկված փախստականները, նավում 14-15 մարդ է գտնվել: Եվս մեկ անհետ կորածի որոնումները շարունակվում են: 

Նշենք, որ 2018 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում Միջերկրական ծովում 660 փախստական և ներգաղթյալ է խեղդվել: Ողջ աշխարհում զոհվածների թիվը կազմում է 186 000:

 

Լրահոս

Դիտել ավելին