Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552
    560

  • RUB

    7,03
    7,28

Կարևոր իրադարձություններ

ԿԺԴՀ-ն հաստատել է, որ Բաշար ալ-Ասադը հայտնել է Հյուսիսային Կորեա այցելելու մտադրության մասին

03 Հունիս, 2018 21:20
ԿԺԴՀ-ն հաստատել է, որ Բաշար ալ-Ասադը հայտնել է Հյուսիսային Կորեա այցելելու մտադրության մասին

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ծրագրում է այցելել Հյուսիսային Կորեա՝ հանդիպելու հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԿԺԴՀ պետական լրատվամիջոցին: 

Աղբյուրի ընդգծմամբ՝ դա կլինի Փհենյանում անցկացվելիք առաջին հանդիպումը Կիմ Չեն Ընի և համաշխարհային առաջնորդի միջև:

«Պատրաստվում եմ այցելել ԿԺԴՀ և հանդիպել Կիմ Չեն Ընին», - Ասադն ասել է հյուսիսկորեական KCNA լրատվական գործակալությանը: Սիրիայի նախագահի նստավայրից դեռևս չեն մեկնաբանել այս հայտարարությունը:

Փհենյանն ու Դամասկոսը պահպանում են բարիդրացիական հարաբերությունները, մինչ ՄԱԿ-ի դիտորդները մեղադրել են Հյուսիսային Կորեային քիմիական զենքի հարցում Սիրիայի հետ համագործակցելու մեջ: Մեղադրանքները Հյուսիսային Կորեան հերքել էր:

Հիշեցնենք, որ Կիմ Չեն Ընը հունիսի 12-ին Սինգապուրում հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:  

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին