Կարևոր իրադարձություններ

Միջազգային տիեզերակայանից հերթական խումբն է վերադարձել Երկիր

03 Հունիս, 2018 21:00
Միջազգային տիեզերակայանից հերթական խումբն է վերադարձել Երկիր

Միջազգային տիեզերակայանի հերթական երկարատև առաքելության անձնակազմը կիրակի վերադարձել է Երկիր:

Ինչպես հայտնում է INTERFAX.RU-ն, մերձմոսկովյան Կորոլև շրջանում Թռիչքների կառավարման կենտրոնի մեծ էկրանի վրա երևացել է «Կա վայրէջք» գրությունը: Տիեզերանավը վայրէջք է կատարել Ղազախստանի հարավարևելյան շրջանում:

Ինչպես հայտնել են «Ռոսկոսմոսից», ուղեծրից դուրս գալու և վայրէջքի իրականացման ընթացակարգերը նորմալ են անցել: Նշվում է, որ Երկիր վերադարձած տիեզերագնացների ինքնազգացողությունը լավն է:

Գերատեսչությունից հայտնել են, որ տիեզերական առաքելության տևողությունը կազմել է 168 օր: Երկիր են վերադարձել «Ռոսկոսմոսի» տիեզերագնաց Անտոն Շկապլերովը և ՆԱՍԱ-ի տիեզերագնաց Սքոթ Թինգլը և Ճապոնիայի տիեզերական գործակալության տիեզերագնաց Նորիշիգե Կանաին:

 

Լրահոս

Դիտել ավելին