Կարևոր իրադարձություններ

Ասադը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

03 Հունիս, 2018 19:00
Ասադը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա և հանդիպել Կիմ Չեն Ընի հետ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մտադրություն է հայտնել պաշտոնական այց կատարելու Հյուսիսային Կորեա և հանդիպելու պաշտոնակից Կիմ Չեն Ընի հետ: Այս մասին հայտնում է Rodong Sinmun թերթը:

Հաղորդվում է, որ Ասադը նման հայտարարությամբ է հանդես եկել մայիսի 30-ին՝ Սիրիայում հյուսիսկորեացի նոր դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման ժամանակ:

Սիրիայի նախագահը նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի քաղաքականության շնորհիվ վերջին շրջանում Կորեական թերակղզում դրական փոփոխություններ են նկատելի։

«Սիրիայի կառավարությունը հետագայում էլ մտադիր է աջակցել Հյուսիսային Կորեայի քաղաքական կուրսին»,- ասել է նա:

 

Լրահոս

Դիտել ավելին