Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում պրանկերը ձերբակալվել է ռումբի մասին կատակ անելու համար (տեսանյութ)

03 Հունիս, 2018 18:40
ԱՄՆ-ում պրանկերը ձերբակալվել է ռումբի մասին կատակ անելու համար (տեսանյութ)

ԱՄՆ-ում ձերբակալվել է բլոգեր-պրանկերը՝ Վաշինգտոնի համալսարանում ռումբի մասին կատակ անելու համար: Այս մասին ասվում է ուսումնական հաստատության պաշտոնական կայքում:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ջամալ Հարազը, որը հայտնի է «Արաբ Էնդի» ծածկանվան տակ, մտել է համալսարանի ճաշարան ու ասելով, որ իր վրա պայթուցիկ սարք է տեղադրված, հետհաշվարկի ձայնագրություն միացրել իր հեռախոսով:

Դրանից հետո մարդիկ դուրս են վազել սենյակից ու ակտիվացրել հրդեհային ահազանգը, սակայն պարզվել է, որ սա կատակ էր:

Նշվում է, որ տղամարդը ձերբակալվել է ահաբեկչական հարձակման սպառնալիք ստեղծելու մեղադրանքով: Քննիչները պարզել են, որ տղամարդու վրա կամ շենքում ռումբ չի եղել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:
 
 

Լրահոս

Դիտել ավելին