Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են (լուսանկարներ)

03 Հունիս, 2018 16:49
Ստեփանակերտում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են (լուսանկարներ)

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը «Ֆեյսբուքում» գրում է, որ Ստեփանակերտի ավտոկայանի մոտ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները հնչեցնում են Հայաստանի բոլոր քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչեր:

Նա նաև հայտնում է, որ ցույցի վայրում հայտնվել են ինքնաեռեր, որոնք նախկինում եղել էին միայն 1988 թ.-ի Արցախյան շարժման ընթացքում: Ինչպես նաև տարբեր մարդիկ իրենց նախաձեռնությամբ նոր պաստառներ են պատրաստում։ 

«Շատանում են Արցախը ՀՀ-ի հետ միավորելու կոչերը։ Նոր մի մարդ բողոքում էր «սահմանին» գտնվող մաքսատներից»,- գրում է Տիգրան Գրիգորյանը:

 


 

Լրահոս

Դիտել ավելին