Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հանրահավաք

03 Հունիս, 2018 17:40
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ազատամարտիկների նախաձեռնությամբ կազմակերպվել է խաղաղ հանրահավաք

Արցախի ազատամարտիկների նախաձեռնությամբ հունիսի 3-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվել է խաղաղ հանրահավաք:

Ելույթով հանդես է եկել Արցախի հերոսԱԺ պատգամավորԱՀ Ազգային Ժողովիպաշտպանությանանվտանգության և օրինապահպանության մշտականհանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը: Նա, մասնավորապես նշել է, որ երեկվանից Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկելի հատվածը փակած մի խումբ երիտասարդների բողոքի ակցիան որոշ  մարդկանց  մարդկանց կողմից փորձ է արվում կենցաղային բնույթ ունեցող խնդրից վերածել քաղաքական շարժման, ինչը կարող է շատ վտանգավոր դառնալ Արցախի միասնականության և անվտանգության համար:

«Եղել է կենցաղային վեճկռիվ մի խումբ տղաների միջևորը վայել չէարցախցիներիսայն դատապարտելի էՄեր ստեղծած պետության իրավականմարմինները կատարել են համապատասխան գործողություններԵսհավաստիացնում եմոր գիշերը՝ ժամը 05:00-ին պատահած դեպքի բոլորմասնակիցներըբացի նրանցիցովքեր հիվանդանոցում պառկած ենձերբակալված ենտարվում է քննությունԱյսօր մենք հավաքվել ենք այստեղորպեսզի նաև այդ քննությունը տարվի ամենայն արդարությամբորի համարէլ պահանջատեր ենք»,- նշել է Ժաննա Գալստյանը:

Ելույթներով հանդես են եկել նաև Արցախի ազատամարտիկներ, ովքեր ևս դատապարտել են Ստեփանակերտում ստեղծված իրավիճակը: Բողոքի այսօրվա հավաքին ակտիվ մասնակցում են նաև ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը և ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը: Բացի կենցաղային խնդիրներից, վերջիններիս կողմից հնչել են նաև քաղաքական բնույթի մի շարք հայտարարություններ:

Ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության հերթապահ մաս հունիսի 1-ին ժամը 19:25-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան 2բ շենքի դիմաց վիճաբանություն է տեղի ունենում: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 19:15-ի սահմաններում նշված վայրում վիճաբանություն է առաջացել մի կողմից նույն քաղաքի բնակիչներ՝ 1981թ. ծնված Դ. Հ-ի, 1983թ. ծնված Ա.Ա-ի, իսկ մյուս կողմից 1985թ. ծնված Մ.Մ-ի (ԱԱԾ ծառայող) միջև, որի ընթացքում կողմերը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: ԱՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումներով, վիճաբանությանը մասնակցելու կասկածանքով, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն բերման է ենթարկվել 15 քաղաքացի: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժին ուղարկելու համար:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 2-ին ընդունել է Ստեփանակերտում ընթացող բողոքի ակցիայի մի խումբ ներկայացուցիչների։ Քննարկվել են նախօրեին մայրաքաղաքում տեղի ունեցած միջադեպին վերաբերող մի շարք հարցեր։ Երկրի ղեկավարը ներկաներին հավաստիացրել է, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ստեղծվել է հանրային հնչեղություն ստացած հարցերի ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

 

Լրահոս

Դիտել ավելին