Կարևոր իրադարձություններ

Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպանի տրանսֆերով

03 Հունիս, 2018 15:20
Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է ՊՍԺ-ի կիսապաշտպանի տրանսֆերով

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի իտալացի կիսապաշտպան Մարկո Վերատիի տրանսֆերով,- հաղորդում է Mirror-ը:

Ամռանը պորտուգալացի մասնագետը պատրաստվում է ձեռք բերել միանգամից երկու կիսապաշտպանի, ովքեր կփոխարինեն Մայքլ Կարիկին և Մարուան Ֆելաինիին:

Ամենայն հավանականությամբ, առաջինին կփոխարինի բրազիլացի Ֆրեդը «Շախտյորից», ում տրանսֆերը գրեթե համաձայնեցված է: 

Որպես երկրորդ ֆուտբոլիստ Մոուրինյուն տեսնում է Վերատիին, սակայն Ֆրանսիայի չեմպիոնը 25-ամյա իտալացու համար կպահանջի նվազագույնը 130 միլիոն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին