Կարևոր իրադարձություններ

«Մեծ յոթնյակի» երկրներն անհանգստացած են ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերից

03 Հունիս, 2018 15:02
«Մեծ յոթնյակի» երկրներն անհանգստացած են ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերից

Կանադայում G7-ի երկրների ֆինանսների նախարարների հանդիպման արդյունքներով՝ 6 երկրներ անհանգստություն են արտահայտել՝ կապված ԱՄՆ-ի կողմից պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրքերի սահմանման հետ: Մաքսատուրքերը հունիսի 1-ից գործում են ԵՄ երկրներից, Կանադայից և այլ երկրներից ներկրվող մետաղի համար:

G7-ի ֆինանսների նախարարների գագաթնաժողովն անցկացվել է մայիսի 31-ից հունիսի 2-ը, կանադական Ուիսթլեր քաղաքում:

Կանադայի ֆինանսների նախարարն ապակառուցողական է անվանել Վաշինգտոնի գործողությունները:

 

«Մենք անհանգստացած ենք, այդ գործողություններն անբարենպաստ են մեր տնտեսության համար, դրանք իրականում ապակառուցողական են»,-հայտարարել է Կանադայի ֆինանսների նախարար Բիլ Մորնոն՝ հանդիպման արդյունքներով համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ի պատասխան ԱՄՆ-ի որոշման՝ ԵՄ-ն հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում իրավական ընթացակարգերի գործարկման մասին, իսկ Կանադան և Մեքսիկան հայտնել են ամերիկյան մի շարք ապրանքների նկատմամբ պատասխան մաքսատուրքերի սահմանման մասին:

 

Լրահոս

Դիտել ավելին