Կարևոր իրադարձություններ

Իրանի հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն չի օգնի Իսրայելին․ Ստոլտենբերգ

03 Հունիս, 2018 14:00
Իրանի հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն չի օգնի Իսրայելին․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Der Spiegel-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ դաշինքը չի օգնի Իսրայելին Իրանի հետ զինված հակամարտության դեպքում:

Ինչպես նշել է Սթոլթենբերգը, ՆԱՏՕ-ն չի կարող Իսրայելին տալ անվտանգության լիարժեք երաշխիքներ, քանի որ երկիրը չի հանդիսանում կազմակերպության անդամ, չնայած մնում է բլոկի գործընկեր:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի մասնակցում Մերձավոր Արևելքում կարգավորման գործընթացին: «Դա մեր աշխատանքը չէ»,-ասել է նա:

Սթոլթենբերգը խոստովանել է, որ դաշինքի անդամների շրջանում տարաձայնություններ կան՝ կապված Իրանի հետ կնքված միջուկային գործարքի հետ:

 

Լրահոս

Դիտել ավելին